ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՈՒԵԼ ԵՆ 9 ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՈՒԵԼ ԵՆ 9 ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ

  • 14-07-2008 14:35:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 14 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանում ԱՄՆ-ի զինուած ուժերի ռազմաբազայի վրայ յարձակման հետեւանքով զոհուել է 9 ամերիկացի զինծառայող, նոյնքան էլ վիրաւորուել: Ինչպէս հաղորդել է Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, գրոհն իրականացուել է արեւելյան Կունարի նահանգում: Զինյալները ամերիկեան ֆորպոստը գնդակոծել են նռնականետներից, ականանետներից եւ գնդացիրներից մօտակայքում գտնուող Պակիստանին սահմանամերձ լեռնային Վանատ գիւղից:
  -   Միջազգային