ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՎԵԼ ԵՆ 9 ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՎԵԼ ԵՆ 9 ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ

  • 14-07-2008 14:35:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանում ԱՄՆ-ի զինված ուժերի ռազմաբազայի վրա հարձակման հետեւանքով զոհվել է 9 ամերիկացի զինծառայող, նույնքան էլ վիրավորվել: Ինչպես հաղորդել է Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, գրոհն իրականացվել է արեւելյան Կունարի նահանգում: Զինյալները ամերիկյան ֆորպոստը գնդակոծել են նռնականետներից, ականանետներից եւ գնդացիրներից մոտակայքում գտնվող Պակիստանին սահմանամերձ լեռնային Վանատ գյուղից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play