ՅՈՒԼԻՍԻ 13-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ<br /> ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ<br />


ՅՈՒԼԻՍԻ 13-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ
ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

  • 11-07-2008 20:40:00   |   |  Մարդու իրաւունքներ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 11 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպայի Խորհրդի մարդու իրաւունքների յանձնակատար Թոմաս Համմարբերգը յուլիսի 13-ին եռօրյա այցով Երեւան կժամանի մարտի 1-ի ողբերգական իրադարձութիւնների հետաքննութեան ընթացքը գնահատելու համար: Եւրոպայի Խորհրդի մամլոյ ծառայութեան հաղորդման համաձայն, այցի ընթացքում նա կհանդիպի պետութեան բարձրագոյն ղեկավարների, մասնաւորապէս նախագահ Սերժ Սարգսեյանի, կառավարութեան անդամների, խորհրդարանի ներկայացուցիչների, գլխաւոր դատախազի, խորհրդարանական ժամանանկավոր յանձնաժողովի անդամների, Մարդու իրաւունքների պաշտպանի, ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւնների եւ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների հետ: Յանձնակատար Համմարբերգը իր գրասենեակի երկու աշխատակիցների, ինչպէս նաեւ երկրներում հետաքննութիւնների ոլորտի մեծ փորձ ունեցող միջազգային փորձագէտ Եոհան Հիրշֆելդի ուղեկցութեամբ, կհանդիպի նաեւ ձերբակալուածների եւ նրանց փաստաբանների հետ: «Այս այցը հայկական իշխանութիւնների հետ երկխօսութեան մաս է կազմում, այն յաջորդում է անցած տարուայ հոկտեմբերի եւ այս տարուայ մարտի այցելութիւններին,- յայտարարել է Թ.Համմարբերգը: - Հայաստանի վերաբերեալ իմ վերջին զեկոյցում ես կողմ արտահայտվեցի մարտի 1-ի իրադարձութիւնների համակողմանի հետաքննութեանը: Այս այցի նպատակն է գնահատել այդ ուղղութեամբ ձեռք բերուած առաջընթացը եւ ստոյգ տեղեկութիւններ հաւաքել ձերբակալուածների թուի եւ անցկացուած դատաքննությունների վերաբերեալ»:
  -   Մարդու իրաւունքներ