ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԻՒՆԻՔԻ ՄԱՐԶ<br />


ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԻՒՆԻՔԻ ՄԱՐԶ

  • 10-07-2008 20:00:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԿԱՊԱՆ, 10 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը եւ նրա գլխաւորած աշխատանքային խումբը ծրագրաւորուած մարզային այցելութիւնների շրջանակներում յուլիսի 9-ին այցելել են Սիւնիքի մարզ: Պաշտպանը հանդիպում է ունեցել Սիւնիքի մարզպետ Սուրէն Խաչատրեանի, ինչպէս նաեւ Գորիսի, Կապանի, Սիսյանի, Մեղրու եւ Ագարակի քաղաքապետերի հետ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, աշխատանքային խումբն այցելել է «Գորիս» ՔԿՀ, որտեղ հանդիպել է մի շարք դատապարտեալների հետ: ՔԿՀ-ի պետը Ա.Պետրոսեանը ներկայացրել է երկարաժամկէտ եւ կարճաժամկէտ տեսակցությունների նորոգուած սենեակները, որոնց բացակայութեան հետ կապուած Պաշտպանը դեռեւս 2007թ.-ից ինչպէս իր տարեկան զեկույցներում, այնպէս էլ պաշտօնական գրութիւններով բազմիցս դիմել էր արդարադատութեան նախարարին:
  -   Մարդու իրաւունքներ