ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ<br />


ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

  • 10-07-2008 20:00:00   | Հայաստան  |  Իրավունք
ԿԱՊԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ նրա գլխավորած աշխատանքային խումբը ծրագրավորված մարզային այցելությունների շրջանակներում հուլիսի 9-ին այցելել են Սյունիքի մարզ: Պաշտպանը հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի, ինչպես նաեւ Գորիսի, Կապանի, Սիսյանի, Մեղրու եւ Ագարակի քաղաքապետերի հետ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային խումբն այցելել է «Գորիս» ՔԿՀ, որտեղ հանդիպել է մի շարք դատապարտյալների հետ: ՔԿՀ-ի պետը Ա.Պետրոսյանը ներկայացրել է երկարաժամկետ եւ կարճաժամկետ տեսակցությունների նորոգված սենյակները, որոնց բացակայության հետ կապված Պաշտպանը դեռեւս 2007թ.-ից ինչպես իր տարեկան զեկույցներում, այնպես էլ պաշտոնական գրություններով բազմիցս դիմել էր արդարադատության նախարարին:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play