ԽՈՐՒԱԹԻԱՆ ԵՎ ԱԼԲԱՆԻԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ<br /> ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ<br />


ԽՈՐՒԱԹԻԱՆ ԵՎ ԱԼԲԱՆԻԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

  • 09-07-2008 17:31:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Խորւաթիան եւ Ալբանիան ստորագրել են ՆԱՏՕ ընդունուելու մասին արձանագրութիւնները: Դաշինքի կենտրոնակայանում հանդիսաւոր արարողութեան ժամանակ փաստաթղթերը ստորագրել են երկու երկրների ԱԳՆ ղեկավարները` Լուլեզիմ Բաշան եւ Գորդոն Յանդրոկովիչը, ինչպէս նաեւ ՆԱՏՕ-ի մշտական խորհրդի անդամները` դաշինքի 26 պետութիւնների դեսպանները: Իրենց ելոյթներում նախարարները հաւաստիացրել են, որ իրենց պետութիւնները մտադիր են շարունակել բարեփոխումների գործընթացները, որոնք «նրանց համար բացեցին ՆԱՏՕ-ի դռները», եւ «լրիւ ծաւալով կատարել իրենց բոլոր նոր պարտաւորութիւնները»: Դաշինքին անդամակցելու մասին պայմանագրերի ստորագրման արարողութիւնը կարեւոր է, բայց ՆԱՏՕ-ի թեկնածու պետութեան ընդունելութեան վերջին քայլը չէ: Այդ փաստաթղթերը պէտք է վավերացվեն դաշինքի բոլոր երկրների կողմից եւ յանձնուեն ԱՄՆ-ին` որպէս դաշինքի իրաւաբանական ակտերի դեպոզիտար-երկրի:
  -   Միջազգային