«ՈՍԿԷ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՕՆԸ ԿՈՒՆԵՆԱՅ 5 ՄՐՑՈՒԹԱՅԻՆ<br /> ԺԻՒՐԻ, ՈՐՈՆՔ ԿԳԼԽԱՎՈՐԵՆ ԿԻՆՈԱՇԽԱՐՀԻ ՅԱՅՏՆԻ ԴԷՄՔԵՐ<br />


«ՈՍԿԷ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՕՆԸ ԿՈՒՆԵՆԱՅ 5 ՄՐՑՈՒԹԱՅԻՆ
ԺԻՒՐԻ, ՈՐՈՆՔ ԿԳԼԽԱՎՈՐԵՆ ԿԻՆՈԱՇԽԱՐՀԻ ՅԱՅՏՆԻ ԴԷՄՔԵՐ

  • 03-07-2008 17:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկէ ծիրան» միջազգային 5-րդ կինոփառատօնը կունենայ հինգ` խաղարկային եւ վավերագարական ֆիլմերի, «Հայկական համայնապատկեր» ծրագրի, նաեւ` երկու միջազգային հասարակական կազմակերպութիւնների` Էկումենիկի (Եկեղեցիների համաշխարհային խորհրդի) եւ FIPRESCI-ի (Միջազգային կինոլրագրողների եւ կինոքննադատների) մրցութային ժիւրիներ: Ինչպէս յուլիսի 3-ին մամլոյ ասուլիսում յայտնեց փառատոնի ծրագրերի տնօրէն, կինոգետ Միքայէլ Ստամբոլցեանը, խաղարկային ֆիլմերի ժյուրին կղեկավարի, իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մէկը, յայտնի կինոռեժիսոր Դարյուշ Մեհրջուին: Վաւերագրական ֆիլմերի ժյուրին կղեկավարի աուստրիացի անուանի կինոռեժիսոր, գրող եւ օպերատոր Միխայիլ Գալավոգերը: «Հայկական համայնապատկեր» կինոմրցույթի ժյուրին կգլխաւորի ամերիկաբնակ կինոգործիչ, պրոդիւսեր Անահիտ Նազարեանը: Վերջինս, իր կինոկարիերան սկսել է հանրայայտ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հետ համագործակցութեամբ, որը շարունակւում է մինչ օրս: Մ.Ստամբոլցեանի խօսքերով, ի տարբերութիւն նախորդ երեք ժյուրիների կազմի, հասարակական կազմակերպութիւնների` Էկումենիկի եւ FIPRESCI-ի ժյուրիների նախագահներին եւ անդամներին ընտրում են հենց այդ կազմակերպութիւնների ներկայացուցիչները: Այս տարի FIPRESCI-ի ժյուրին կղեկավարի մեծբրիտանացի յայտնի թղթակից Շեյլա Ջոնսթոնը, իսկ Էկումենիկի ժյուրին` ֆրանսիացի պաստոր Դընիզ Մուլենը:
  -   Մշակոյթ