ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՉՈՐՍ ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ<br />


ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՉՈՐՍ ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ

  • 02-07-2008 17:09:00   |   |  Միջազգային
ԵՐՈՒՍԱՂԵՄ, 2 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկութեան հետեւանքով զոհուել է չորս եւ մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ ստացել մօտ 40 մարդ: Ինչպէս յայտնել են ոստիկանութիւնում, անյայտ անձը տրակտորը կանխամտածուած վարել է հետիոտների խմբի վրայ, հարուածել աւտոբուսին եւ մի քանի մարդատար մեքենաների կենտրոնական աւտոբուսային կայարանի շրջանում ամենաբանուկ խաչմերուկներից մէկի մօտ: «Ոստիկանները շարժիչը շարքից հանելու անյաջող մի քանի փորձերից յետոյ կրակ են բացել վարորդի վրայ եւ սպանել նրան»,- յայտնել են ոստիկանութիւնում:
  -   Միջազգային