ԸՍՏ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ<br /> ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐ ԿԻՐԱՌՈՂ 81 ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է<br />


ԸՍՏ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐ ԿԻՐԱՌՈՂ 81 ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է

  • 27-06-2008 17:08:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 27 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոմիությունը ամէն տարի 11-12 մլն եւրօ գումար է յատկացնում աշխարհում խոշտանգումների կանխարգելման եւ խոշտանգումներից տուժածներին աջակցելու նպատակով: Ցանկացած տեսակի խոշտանգումները, ինչպէս նաեւ մարդու նկատմամբ նուաստացնող վերաբերմունքը բացառելուն ուղղուած պայքարը Եւրոմիութեան առաջնահերթություններից մէկն է: Այս մասին Խոշտանգման զոհերի միջազգային աջակցման օրուան նուիրուած յունիսի 27-ի ասուլիսում նշեց Հայաստանում Եւրոպական յանձնաժողովի պատուիրակութեան ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: Ըստ նրա, խոշտանգումների դէմ պայքարը իրականացւում է իրավապահ մարմինների եւ զինուած ուժերի ներկայացուցիչների ուսուցման եւ վերապատրաստման ծրագրեր իրականացնելու, հանրութեանը իրազեկելու, խոշտանգումներից տուժածներին աջակցութիւն ցոյց տալու միջոցով: Եվրոմիությունում նախագահող երկրի` Ֆրանսիայի, ՀՀ-ում արտակարգ եւ լիազօր դեսպան Սերժ Սմեսոֆն իր հերթին նշեց, որ խոշտանգումների դէմ պայքարը իրականացւում է միջազգային մի շարք համաձայնագրերի, միջազգային կազմակերպութիւնների կամ տարածաշրջանային ծրագրերի շրջանակում: Այսօրուայ դրութեամբ, ըստ «Միջազգային համաներում» կազմակերպութեան տուեալների, աշխարհում կայ 81 երկիր, որտեղ խոշտանգումները կիրառւում են: Դրանց թւում է նաեւ Հայաստանը: «Մենք կողջունեինք, եթէ Հայաստանը վավերացներ Միջազգային քրէական դատարանի Հռոմի կանոնադրութիւնը, որը եւս լրացուցիչ գործիք է խոշտանգումների դէմ պայքարելու համար»,- ասաց Հայաստանում Եւրոպական յանձնաժողովի պատուիրակութեան ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: «Հայոց ցեղասպանութիւնը զանգվածային խոշտանգու՞մ է» հարցին ի պատասխան նա նշեց. «Դրանք ողբերգական իրադարձութիւններ են եւ մեծամասամբ` արդէն անցեալում, եւ սա այն տեղը չէ, որ մենք պէտք է դա քննարկենք»: Ֆրանսիայի դեսպանատան անմիջական հարեւանութեամբ մարտի 1-ի ոստիկանական գործողութիւններում կայ՞ն արդեօք խաղաղ ցուցարարների հանդէպ խոշտանգումների տարրեր հարցին ի պատասխան Ֆրանսիայի դեսպանը ասաց. «Բռնարարքները, բռնութեան, ուժի գործադրումները, որոնք տեղի են ունեցել այդ ընթացքում եւ դրանից յետոյ, դրանք այն տարատեսակի գործողութիւնները չեն, որոնք կարող են դասվել խոշտանգումների շարքին: Անշուշտ, այդ ամէնը ցավալի է, կարելի է զղջալ կատարուածի համար, բայց դա խոշտանգում չէ»,- ասաց Սերժ Սմեսոֆը:
  -   Մարդու իրաւունքներ