ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՒԱԳՈՅՆ ՆՇԱՆԱՌՈՒ ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄԵԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ<br /> Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՒԱԳՈՅՆ ՆՇԱՆԱՌՈՒ ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄԵԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ
Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆԸ

  • 30-05-2008 15:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միլանում եւ Միւնխենում իրար յաջորդեցին հրաձգութեան աշխարհի գաւաթի խաղարկութեան փուլերը: Հայաստանի լաւագոյն նշանառու Նորայր Բախտամեանը Իտալիայում 10մ մրցատարածությունում գրաւեց 14-րդ (580 միաւոր), իսկ 50 մետրում` 20-րդ տեղը (559 միաւոր): Գերմանիայի մրցաշարում նա ցոյց տվեց համապատասխանաբար 10-րդ (583) եւ 22-րդ (560 միաւոր) արդիւնքները: Բարսելոնի օլիմպիական խաղերի չեմպիոն ՀՀ հրաձգութեան ֆեդերացիայի նախագահ Հրաչեա Պետիկեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին ասաց, որ արդիւնքից չի դժգոհում, քանզի նախաօլիմպիական մրցաշարերը Բախտամյանի համար նախապատրաստական բնոյթ են կրում: «Ամէն բան ընթանում է նախապէս մշակուած ծրագրի համապատասխան: Փորձարկվում, ճշգրտվում են մասնագիտական նուրբ տարրեր: Կարծում եմ, որ Բախտամեանը Պեկինի խաղերում աւելի բարձր միաւորներ կվաստակի»,- ասաց Պետիկեանը:
  -   Սպորտ