ՅԱՅՏՆԻ ՊԱՏՄԱԲԱՆ ԱԲԳԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ 100 ԱՄԵԱԿԸ<br />


ՅԱՅՏՆԻ ՊԱՏՄԱԲԱՆ ԱԲԳԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ 100 ԱՄԵԱԿԸ

  • 30-05-2008 14:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 30-ին հայ մտաւորականութիւնը նշեց պատմագիտութեան, հայոց մտաւոր կեանքի 20-րդ դարի երկրորդ կէսի ամենախոշոր դեմքերից մէկի` ակադեմիկոս Աբգար Յովհաննիսեանի 100 ամեակը: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի լրատուական ծառայութիւնից, պատմաբան Աբգար Յովհաննիսեանի ուսումնասիրությունների մէջ մեծ տեղ է զբաղեցրել հայագիտութեան ուսումնասիրութիւնը: Նա 3 մենագրութիւն է նուիրել հայ ազատագրական շարժումներին` «Յովսէփ Էմին», «Ռուսաստանը եվ հայ ազատագրական շարժումները 18-րդ դարի 80-ական թուականներին» եվ «Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու հիմնախնդիրը»: Այս աշխատութիւններն այսօր էլ պահպանում են իրենց գիտական արժէքը: Աբգար Յովհաննիսեանը ճանաչուած է նաեւ որպէս յայտնի գիտակազմակերպիչ: 1938-1947թթ. Աբգար Յովհաննիսեանը զբաղեցրել է ԵՊՀ-ի պրոռեկտորի պաշտօնը, իսկ 1947-1953թթ. եղել է ՀԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէնը: Աւելի քան 10 տարի (1949-1960թթ.) վարել է Ակադեմիայի հասարակական գիտութիւնների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի եւ շուրջ քառորդ դար փոխպրեզիդենտի պաշտոները:
  -   Մշակոյթ