ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ<br /> ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՅԵՏԱԳԱՅ ԽՈՐԱՑՈՒՄԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ
ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՅԵՏԱԳԱՅ ԽՈՐԱՑՈՒՄԸ

  • 16-05-2008 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի իշխանութիւնները մտադրված են շարունակել արաբական աշխարհի եւ Եգիպտոսի հետ համագործակցութեան յետագայ խորացումը: Այս մասին Եգիպտոսի նախարարի տեղակալ Ռամզի էզզ էդդին Ռամզիի հետ մայիսի 16-ին կայացած հանդիպմանը յայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդեանը: Ըստ ՀՀ ԱԳՆ մամլոյ հաղորդագրութեան, Եգիպտոսի ԱԳ փոխնախարարը նշեց, որ իր երկիրը բարձր է գնահատում բարեկամական յարաբերութիւնները Հայաստանի հետ: Նա նաեւ ներկայացրեց ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցութեան եգիպտական հիմնադրամի ծրագրերը եւ այդ շրջանակներում Հայաստանի հետ յետագայ գործակցութեան ծրագրերը: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ մօտ ժամանակներում Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ յանձնաժողովի հայկական կողմի կազմի ձեւաւորմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցութեանը, ինչպէս նաեւ տարածաշրջանային անվտանգութեան հարցերին, մասնաւորապէս` մերձաւորարեւելեան տարածաշրջանի խնդիրներին եւ ԼՂ հակամարտութեան կարգաւորմանը:
  -   Տնտեսութիւն