ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ 6 ՀԿ-ՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ 6 ՀԿ-ՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

  • 08-05-2008 14:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շահոյթ չհետապնդող հայաստանեան վեց հասարակական կազմակերպութիւններ քաղաքացիական ներգրավվածության խթանմանն ուղղուած ծրագրերի իրականացման համար Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակութեան ինստիտուտի օժանդակության հիմնադրամի կողմից կստանան դրամաշնորհներ: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին ՀԲ-ի Երեւանի գրասենեակից: «Մենք պլիւս» կազմակերպութեանը դրամաշնորհ կտրուի տարեվերջին Գիւմրիում անցկացուելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններին քվեարկողների իրազեկուածութեան պատշաճ մակարդակն ապահովելու նպատակով: Հայ-ֆրանսիական զարգացման հիմնադրամը ստացած դրամաշնորհով կօժանդակի լսողության խանգարումներ ունեցողների յատուկ դպրոցների շրջանաւարտների սոցիալական ինտեգրմանը, իսկ Կայուն ջրային միջավայրի բնապահպանական-գիտական ՀԿ-ն` կխթանի բնապահպանական խնդիրներում երիտասարդության քաղաքացիական մասնակցութիւնը, մասնաւորապէս կօժանդակի Վանաձորի եւ Դիլիջանի բուհական ուսանողությանը բնապահպանական ոլորտում գիտելիքների ձեռքբերման հարցում: «Կրթութեան ասպարէզ» ՀԿ-ն կուսումնասիրի Շիրակի մարզի միջնակարգ դպրոցների խնդիրները, իսկ «ՍԿԱՐՓ» Առողջարարական կենտրոն ՀԿ-ն կխթանի շարժունակութեան խնդիրներ ունեցող հաշմանդամ երիտասարդների սոցիալական ինտեգրմանը: «Փաստաբանները մարդու իրաւունքների համար» կազմակերպութեանը դրամաշնորհը տրուել է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) գործունէութեան վերաբերեալ գիւղական բնակչութեան իրազեկուածութեան մակարդակը բարձրացնելու նպատակով: Նշենք, որ վերջին 10 տարիներին 53 տեղական ՀԿ-եր ստացել են ընդհանուր առմամբ 491 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհներ:
  -   Հասարակութիւն