ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿՄԵԾԱՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹԻՒՆՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ<br />


ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿՄԵԾԱՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹԻՒՆՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ

  • 04-04-2008 17:15:00   |   |  Միջազգային
ԲՈՒԽԱՐԵՍՏ, 4 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինան կմեծացնի իր ռազմական ներկայութիւնը Աֆղանստանում` զինվորների թիւը 3-ից հասցնելով 8 մարդու: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Վզգլյադ» թերթը, դաշնակիցներին ՆԱՏՕ-Ուկրաինա յանձնաժողովի նիստում տեղեկացրել է ուկրաինական պատուիրակութիւնը: Ինչպէս յայտնել է ՆԱՏՕ-ի աղբիւրը, ուկրաինացի 8 սպաները Աֆղանստանում կգործեն շվեդական զորակազմում:
  -   Միջազգային