ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՊՈԴՈԼՍԿՈՒՄ<br /> ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ Է ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՊՈԴՈԼՍԿՈՒՄ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ Է ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ

  • 01-04-2008 18:23:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՊՈԴՈԼՍԿ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մերձմոսկովեան Պոդոլսկ քաղաքում մարտի 25-ից ուսումնամարզական հաւաք է անցկացնում Հայաստանի ծանրամարտի ազգային հաւաքականը: Թիմը նախապատրաստւում է Իտալիայի Լիգնանո քաղաքում ապրիլի 13-20-ը անցկացուելիք Եւրոպայի առաջնութեանը: Հաւաքին չի մասնակցում միայն Գեւորգ Դավթեանը: Նա մարզչական խորհրդի որոշմամբ անհատական ծրագրով է նախապատրաստւում «Պեկին 2008»-ին: Եւրոպայի առաջնութիւնում Հայաստանի տղամարդկանց հաւաքականը կներկայացնեն Արայիկ Միրզոեանը (69 կգ, Բաղրամեան), Տիգրան Գ. Մարտիրոսեանը (69 կգ, Գիւմրի), Արա Խաչատրեանը (77 կգ, Գիւմրի), Տիգրան Վ. Մարտիրոսեանը (85 կգ, Գիւմրի), Վահրամ Գեւորգեանը (85 կգ, Վանաձոր), Էդգար Գեւորգեանը (94 կգ, Վանաձոր), Արթուր Բաբայեանը (105 կգ, Վանաձոր) եւ Արտակ Մկրտչեանը (+105, Քասախ): Կանանց առաջնութեանը կմասնակցեն Թեհմինէ Կարապետեանը (53 կգ, Գիւմրի), Լիանա Մանուկեանը (53 կգ, Քասախ), Աննա Գովելյանը (58 կգ, Գիւմրի), Հեղինէ Եփրեմյանը (58 կգ, Գիւմրի), Մելինէ Դալուզեանը (63 կգ, Գիւմրի), Նազիկ Աւդալեանը (69 կգ, Գիւմրի), Հռիփսիմէ Խուրշուդեանը (75 կգ, Քասախ): Մինչ առաջնութիւնը Լիգնանոյում տեղի կունենայ Եւրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի կոնգրեսը:
  -   Սպորտ