ՊԵՏԴՈՒՄԱՆ ԿԱՐՈՂ Է ՊՈՒՏԻՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՕՆՈՒՄ ՀԱՍՏԱՏԵԼ<br /> ԱՐԴԷՆ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ<br />


ՊԵՏԴՈՒՄԱՆ ԿԱՐՈՂ Է ՊՈՒՏԻՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՕՆՈՒՄ ՀԱՍՏԱՏԵԼ
ԱՐԴԷՆ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ

  • 01-04-2008 15:30:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վարչապետի պաշտօնի համար Վլադիմիր Պուտինի թեկնածութիւնը կարող է հաստատուել արդէն մայիսի 8-ին: Նման կարծիք է յայտնել ՌԴ-ի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Մայիսի 7-ին ծրագրւում է ընտրուած նախագահի պաշտոնակալությունը: Թեկնածութիւնը, որ նախագահը կներկայացնի կառավարութեան նախագահի պաշտօնի համար, նույնպես յայտնի է. դա Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն է»,- ասել է Գրիզլովը` աւելացնելով. «Դումայի մեծամասնութիւնը սատարում է նրան, «Եդինայա Ռոսիան» հենց դրան է ձգտում, ուստի ինչու յետաձգել»:
  -   Միջազգային