ՄԱԿ. ԿՈՍՈՎՈՆ ԴԱՐՁԵԼ Է ԹՄՐԱՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ<br />


ՄԱԿ. ԿՈՍՈՎՈՆ ԴԱՐՁԵԼ Է ԹՄՐԱՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

  • 27-03-2008 17:21:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թմրադեղերի եւ կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարի ՄԱԿ-ի վարչութեան զեկոյցի տուեալների համաձայն, սպառնալի մասշտաբների է հասել կապը հարաւամերիկեան նարկոկարտելների եւ ալբանական մաֆիայի միջեւ: Ինչպէս հաղորդում է «Ինտերֆաքսը», փաստաթղթում հաւաստվում է, որ ալբանական մաֆիան ամենազօրեղ քրէական կազմակերպութիւնն է Եվրոպայում, քանի որ նա է վերահսկում հերոինի վաճառքի մեծ մասը եւրոպական մի շարք երկրներում` Շվեյցարիայում, Յունաստանում, Բելգիայում, Աուստրիայում, Շվեդիայում, Չեխիայում, Նորվեգիայում եւ, վերջին ժամանակներս, Մեծ Բրիտանիայում: Ալբանցիները վերահսկում են հերոինի արեւմտաեվրոպական շուկայի 40-75%-ը, որից ստացւող եկամուտը հասնում է մօտ 7 միլիարդ դոլարի: Զեկոյցում նշւում է, որ ըստ Ինտերպոլի, Եվրոպոլի, ԱՄՆ-Ի ՀԴԲ-ի տուեալների` Կոսովոն դարձել է թմրադեղերի տարածման կենտրոն, որտեղ հատւում են համաշխարհային թմրադեղերի առեւտրի բոլոր ուղիները:
  -   Միջազգային