ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՈՒԵԼ Է ԴԱՆԻԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՈՒԵԼ Է ԴԱՆԻԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

  • 27-03-2008 16:41:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Թալիբան» արմատական խմբաւորման գրոհայինների հետ զինուած բախման հետեւանքով մարտի 26-ին Աֆղանստանի հարաւում զոհուել է դանիացի զինծառայող, եւս մի դանիացի վիրաւորուել է, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Միջադէպը տեղի է ունեցել Աֆղանստանի հարաւային Գելմենդի նահանգի Գերիշք քաղաքի մերձակայքում, երբ դանիական պարեկը յայտնուել է զինյալների ուժեղ կրակի տակ: Աֆղանստանում մարտական գործողութիւններն սկսուելուց ի վեր Դանիան կորցրել է իր 14 զինծառայողների:
  -   Միջազգային