ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ԴԱՆԻԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ԴԱՆԻԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

  • 27-03-2008 16:41:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Թալիբան» արմատական խմբավորման գրոհայինների հետ զինված բախման հետեւանքով մարտի 26-ին Աֆղանստանի հարավում զոհվել է դանիացի զինծառայող, եւս մի դանիացի վիրավորվել է, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի հարավային Գելմենդի նահանգի Գերիշք քաղաքի մերձակայքում, երբ դանիական պարեկը հայտնվել է զինյալների ուժեղ կրակի տակ: Աֆղանստանում մարտական գործողություններն սկսվելուց ի վեր Դանիան կորցրել է իր 14 զինծառայողների:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play