ԱԶԱՏ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ<br /> ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՒԱՔԻ ՄԵԿՆԵՑ ՍՈՉԻ<br />


ԱԶԱՏ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ
ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՒԱՔԻ ՄԵԿՆԵՑ ՍՈՉԻ

  • 20-03-2008 17:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 20-ին ուսումնամարզական հաւաքի Սոչի մեկնեց ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հաւաքականը, որում ընդգրկուած են 16 մարզիկներ: Նրանք կնախապատրաստուեն ապրիլի 1-3-ին Ֆինլանդիայի Տամպերէ քաղաքում անցկացուելիք Եւրոպայի առաջնութեանը: Յաջողակներին կշնարհվի օլիմպիական ուղեգիր: Հաւաքականի գլխաւոր մարզիչ Հրանտ Ենոքյանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց, որ Եւրոպայի առաջնութեանը կմասնակցեն Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Մարտին Բերբերեանը (60 կգ), Վադիմ Լալիեւը (84 կգ), Էդգար Ենոքյանը (96 կգ), Ռուսլան Բասիեվը (ծանր քաշ), Կարինէ Շադոյանը (72 կգ, բոլորն էլ` Երեւան), Ժիրայր Յովհաննիսեանը (66 կգ, Վանաձոր) եւ Սուրէն Մարկոսեանը (74 կգ, Գառնի):
  -   Սպորտ