ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ԹԻՒՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՍԵԼ Է 1125 ՄԱՐԴՈՒ<br />


ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ԹԻՒՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՍԵԼ Է 1125 ՄԱՐԴՈՒ

  • 06-03-2008 17:35:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միլիարդատերերի թիւն աշխարհում, ըստ 2007 թուականի արդիւնքների, հասել է ռեկորդային մակարդակի: Այժմ 1 միլիարդ դոլարը գերազանցող կարողութիւն ունեն մոլորակի 1125 բնակիչներ: Այս տուեալները, սեփական հետազօտութեան արդիւնքները վկայակոչելով, հրապարակել է «Ֆորբս» ամերիկեան գործարար հանդէսը: Առաջին անգամ աշխարհի միլիարդատերերի թիւը գերազանցել է հազար մարդու նշագիծը. 2006 թուականին աշխարհում հաշւում էին 946 մարդ, որոնց հարստութիւնը չափւում է առնուազն տասանիշ թուերով: Աշխարհի ամենահարուստ մարդկանց միջին կարողութիւնը 3,9 մլրդ դոլար է, ինչը 250 միլիոնով աւելի է նախորդ տարուայ համեմատ: Միլիարդատերեըը փոքր-ինչ «երիտասարդացել են»` նրանց միջին տարիքը իջել է մինչեւ 61 տարուայ: Աշխարհի բոլոր միլիարդատերերի ընդհանուր հարստութիւնը, ըստ «Ֆորբսի» հաշուարկների, կազմում է 4,4 տրլն դոլար, ընդ որում աշխարհի հարուստների առաջին «տասնեակի» միացեալ կապիտալը հաւասարւում է 426 մլրդ դոլարի: Մոլորակի ամենահարուստ մարդը յայտնի ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆետն է, որն ունի 62 մլրդ դոլարի կարողութիւն: 2007 թուականի արդիւնքներով Ռուսաստանում կան 87 միլիարդատերեր, իսկ ռուսաստանցիներից ամենահարուստը եղել է «Բազովի էլեմենտ» հոլդինգի ղեկավար Օլեգ Դերիպասկան, որի հարստութիւնը գնահատւում է 28 մլրդ դոլար:
  -   Միջազգային