Սերժ Սարգսեանը շնորհաւորել է Նարեկ Հախնազարեանին` Պ. Չայկովսկու անուան 14-րդ միջազգային մրցոյթում առաջին մրցանակի արժանանալու առթիւ
01-07-2011 22:29:09 | Հայաստան | Մշակոյթ
Նախագահ Սերժ Սարգսեանը շնորհաւորել է Նարեկ Հախնազարեանին` Պ. Չայկովսկու անուան 14-րդ միջազգային հեղինակաւոր մրցոյթի «Թաւջութակ» անուանակարգում առաջին մրցանակի արժանանալու առթիւ: Ինչպէս տեղեկացնում է ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակը, երկրի ղեկավարը վստահութիւն է յայտնել, որ այդ բարձր գնահատականը ստեղծագործական նոր լիցքեր ու ոգեւորութիւն կը հաղորդի Ն.Հախնազարեանին` մասնագիտական նորանոր նուաճումների հասնելու համար: