ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆՇԱՆԱՌՈՒՆԵՐԸ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՉԱՆՑԱՆ
28-02-2008 18:22:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շվեյցարիայի Վինտերտուր
քաղաքում մեկնարկել է հրաձգութեան Եւրոպայի առաջնութիւնը:
Երիտասարդական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լաւագոյնը
Անդրանիկ Փիլոսյանն է: Ատրճանակով վարժութիւնում նա հաւաքեց 572
միաւոր եւ գրաւեց 9-րդ տեղը: Ա.Փիլոսյանին ընդամէնը 1 միաւոր
չբավարարեց եզրափակիչ անցնելու մտնելու համար: Ռոմիկ Վարդումեանը
558 միաւորով 16-րդն է: Իսկ Նորայր Առաքելեանը 543 միաւորով մնաց
ետնապահների շարքում:
Մեծահասակների մրցաշարում Հայաստանից հանդէս կգան Նորյար
Բախտամեանը (ատրճանակ) եւ Անի Առաքելեանը (հրացան):