ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄԱՐՏԻ 3-ԻՆ ԱՅՑՈՎ ԿԺԱՄԱՆԻ ՄԵՐՁԱՒՈՐ<br /> ԱՐԵՎԵԼՔ<br />


ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄԱՐՏԻ 3-ԻՆ ԱՅՑՈՎ ԿԺԱՄԱՆԻ ՄԵՐՁԱՒՈՐ
ԱՐԵՎԵԼՔ

  • 28-02-2008 17:56:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը յաջորդ շաբաթուայ սկզբին այցով կժամանի Մերձաւոր Արեւելք, որպէսզի նպաստի Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարութեան միջեւ բանակցութիւնների անցկացմանը, ինչը վերջին ժամանակներս բարդացել է Գազայի յատուածում լարուած իրադրութեան պատճառով, հաղորդում է «Նովոստի»-ին` վկայակոչելով Reuters գործակալութեանը: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմ Քեյսին չորեքշաբթի յայտարարել է, որ Կոնդոլիզա Ռայսը մերձաւորարեւելեան տարածաշրջան կժամանի մարտի 3-ին, որտեղ կհանդիպի Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի եւ ՊԱԻ-ի նախագահ Մահմուդ Աբբասի հետ: «Այս այցը այն պայմանավորվածությունների մասն է, որ մշակtyել էին Աննապոլիսի հանդիպմանը»,- նկատել է Քեյսին:
  -   Միջազգային