«ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ» ՄՈՍԿՈՎԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲԵՐՈՒՄ ԵՆ<br />


«ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ» ՄՈՍԿՈՎԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲԵՐՈՒՄ ԵՆ

  • 21-02-2008 18:50:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՈՒԱ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում շարունակւում է «Աէրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային փառատոնը: Գլխաւոր մրցաշարում մի խումբ մասնակիցների հետ 7 հնարաւորից 4,5-ական միաւորով 3-7-րդ տեղերն է բաժանում Կարեն Ասրեանը: «B» խմբում 8 հնարաւորից 6,5-ական միաւորով 3 մրցակիցների հետ Դավիթ Քալաշյանը բաժանում է 1-4-րդ տեղերը: «C» մրցաշարում 8 հնարաւորից 6,5-ական միաւորով 2-4-րդ տեղն են բաժանում Խաչատուր Մեսրոպեանը, Արթուր Ղարագեոզեանը եւ Վարդան Խոջայեանը:
  -   Սպորտ