2007 Թ.-ԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ԿԲ-Ի ՎՃԱՐԱՅԻՆ<br /> ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ 47,8-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2007 Թ.-ԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ԿԲ-Ի ՎՃԱՐԱՅԻՆ
ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ 47,8-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 21-02-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ին ՀՀ Կենտրոնական բանկի վճարային համակարգերով կատարուված վճարումների գերակշիռ մասը իրականացուել է էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով: Համակարգի մասնակիցների էլեկտրոնային վճարումները միջին հաշւով կազմել են ընդհանուր վճարումների ծաւալի 65,3%-ը եւ քանակի 96,3%-ը: Ըստ ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայութեան, 2006թ.-ի համեմատութեամբ էլեկտրոնային վճարումների ծաւալն աւելացել է 47,8%-ով (1 տրլն 855 մլրդ դրամով կամ աւելի քան 5 մլրդ 422,7 մլն դոլարով), իսկ քանակը` 33,7%-ով (340 հազ. 231-ով): Առեւտրային բանկերի կողմից էլեկտրոնային վճարումների համակարգով (առանց բորսայական գործառնութիւններ իրականացնելու հետ կապուած փոխանցումների) կատարուված վճարումները կազմել են վերջիններիս փոխանցումների ծաւալի մօտ 56%-ը (աւելացել է 442 մլրդ դրամով), իսկ քանակային կառուցուածքում` մօտ 99%-ը: Էլեկտրոնային վճարումների համակարգով իրականացուած դրամական փոխանցումների միջին օրական քանակը 2006թ.-ի համեմատ աւելացել է 1 հազ. 329-ով` կազմելով 5 հազ. 273, իսկ ծաւալը` 7 մլրդ 248 մլն դրամով եւ կազմել 22 մլրդ 412 մլն դրամ: Այդ թւում, բորսայական գործառնութիւնների իրականացման հետ կապուած միջին օրական փոխանցումների ծաւալը կազմել է 7 մլրդ 115 մլն դրամ: Էլեկտրոնային վճարումների համակարգում մէկ էլեկտրոնային փոխանցման միջին ծաւալը, առանց բորսայական գործառնութիւնների իրականացման հետ կապուած փոխանցումների, 2006թ.-ի համեմատ աճել է մօտ 0,5 մլն դրամով եւ կազմել է 2,9 մլն դրամ: Էլեկտրոնային վճարումների համակարգով առեւտրային բանկերի կողմից բորսայական գործառնութիւնների իրականացման հետ կապուած փոխանցումների միջին ծաւալը կազմել է 225 մլն դրամ, որն աւելացել է 28 մլն դրամով:
  -   Տնտեսութիւն