2007 Թ.-ԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ԿԲ-Ի ՎՃԱՐԱՅԻՆ
ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ 47,8-ՈՎ ԱՃԵԼ Է
21-02-2008 18:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ին ՀՀ Կենտրոնական
բանկի վճարային համակարգերով կատարուված վճարումների գերակշիռ մասը
իրականացուել է էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով:
Համակարգի մասնակիցների էլեկտրոնային վճարումները միջին հաշւով
կազմել են ընդհանուր վճարումների ծաւալի 65,3%-ը եւ քանակի
96,3%-ը:
Ըստ ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայութեան, 2006թ.-ի համեմատութեամբ
էլեկտրոնային վճարումների ծաւալն աւելացել է 47,8%-ով (1 տրլն 855
մլրդ դրամով կամ աւելի քան 5 մլրդ 422,7 մլն դոլարով), իսկ քանակը`
33,7%-ով (340 հազ. 231-ով): Առեւտրային բանկերի կողմից
էլեկտրոնային վճարումների համակարգով (առանց բորսայական
գործառնութիւններ իրականացնելու հետ կապուած փոխանցումների)
կատարուված վճարումները կազմել են վերջիններիս փոխանցումների ծաւալի
մօտ 56%-ը (աւելացել է 442 մլրդ դրամով), իսկ քանակային
կառուցուածքում` մօտ 99%-ը:
Էլեկտրոնային վճարումների համակարգով իրականացուած դրամական
փոխանցումների միջին օրական քանակը 2006թ.-ի համեմատ աւելացել է 1
հազ. 329-ով` կազմելով 5 հազ. 273, իսկ ծաւալը` 7 մլրդ 248 մլն
դրամով եւ կազմել 22 մլրդ 412 մլն դրամ: Այդ թւում, բորսայական
գործառնութիւնների իրականացման հետ կապուած միջին օրական
փոխանցումների ծաւալը կազմել է 7 մլրդ 115 մլն դրամ:
Էլեկտրոնային վճարումների համակարգում մէկ էլեկտրոնային
փոխանցման միջին ծաւալը, առանց բորսայական գործառնութիւնների
իրականացման հետ կապուած փոխանցումների, 2006թ.-ի համեմատ աճել է
մօտ 0,5 մլն դրամով եւ կազմել է 2,9 մլն դրամ: Էլեկտրոնային
վճարումների համակարգով առեւտրային բանկերի կողմից բորսայական
գործառնութիւնների իրականացման հետ կապուած փոխանցումների միջին
ծաւալը կազմել է 225 մլն դրամ, որն աւելացել է 28 մլն դրամով: