ՄՈՐԵԼԻԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ 60-ՐԴ<br /> ՔԱՅԼՈՒՄ ՅԱՂԹԵՑ ՎԱՍԻԼԻ ԻՒԱՆՉՈՒԿԻՆ<br />


ՄՈՐԵԼԻԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ 60-ՐԴ
ՔԱՅԼՈՒՄ ՅԱՂԹԵՑ ՎԱՍԻԼԻ ԻՒԱՆՉՈՒԿԻՆ

  • 20-02-2008 19:10:00   |   |  Սպորտ
ՄՈՐԵԼԻԱ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեքսիկայի Մորելիա քաղաքում անցկացուող շախմատի 21-րդ կարգի սուպերմրցաշարում փետրուարի 19-ին կայացան 4-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնեանը 60-րդ քայլում սեւերով յաղթեց Վասիլի Իւանչուկին (Ուկրաինա): 4 փուլից յետոյ Լ.Արոնեանը, Վեսելին Թոփալովը (Բուլղարիա) եւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) 2,5-ական միաւորով բաժանում են 1-3-րդ տեղը: 5-րդ փուլում Լեւոն Արոնեանի մրցակիցն է Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա):
  -   Սպորտ