ՄՈՐԵԼԻԱՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԻ ՀԱՇՈՒԻՆ ԳՐԱՆՑՈՒԵԼ Է<br /> 1-ԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹԻՒՆ, ՅԱՂԹԱՆԱԿ ԵՎ ՈՉ-ՈՔԻ<br />


ՄՈՐԵԼԻԱՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԻ ՀԱՇՈՒԻՆ ԳՐԱՆՑՈՒԵԼ Է
1-ԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹԻՒՆ, ՅԱՂԹԱՆԱԿ ԵՎ ՈՉ-ՈՔԻ

  • 18-02-2008 17:50:00   |   |  Սպորտ
ՄՈՐԵԼԻԱ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեքսիկայի Մորելիա քաղաքում անցկացուող շախմատի միջազգային սուպերմրցաշարում խաղացվել է 3 փուլ: Լեւոն Արոնեանը պարտուել է Վեսելին Թոփալովին (Բուլղարիա), յաղթել է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան) եւ ոչ-ոքի է խաղացել Թեյմուր Ռաջաբովի հետ (Ադրբեջան): Մրցաշարի առաջատարը 2,5 միաւորով Վեսելին Թոփալովն է, որին 2 միաւորով յաջորդում է Վ.Անանդը: Իսկ Լ.Արոնեանը, Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) եւ Պետեր Լեկոն (Հունգարիա) 1,5-ական միաւորով բաժանում են 3-5-րդ տեղերը: Փետրուարի 18-ին մրցաշարում հանգստի օր է յայտարարուած: Փետրուարի 19-ին 4-րդ փուլում Լ.Արոնեանը սեւերով կմրցի Վասիլի Իվանչուկի հետ:
  -   Սպորտ