«ՓԻՒՆԻԿԸ» ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՒԱՔ<br /> ԿԱՆՑԿԱՑՆԻ ՍՈՉԻՈՒՄ<br />


«ՓԻՒՆԻԿԸ» ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՒԱՔ
ԿԱՆՑԿԱՑՆԻ ՍՈՉԻՈՒՄ

  • 13-02-2008 16:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 14-28-ին Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փիւնիկը» ուսումնամարզական հաւաք կանցկացնի Սոչիում: Մարզումներին զուգահեռ ակումբի ֆուտբոլիստները կանցկացնեն ստուգողական երեք հանդիպումներ: Թէ ովքեր են լինելու մրցակիցները, առայժմ յայտնի չէ: «Փյունիկի» գլխաւոր մարզիչ Արմէն Գիւլբուդաղեանցը թիմին կմիանայ մի քանի օր ուշացումով, քանի որ նա Մոսկուայում մասնակցում է մարզչական դասընթացների: Յաջող քննություն յանձնելու պարագայում Գյուլբուդաղյանցին կտրուի «Պրո» արտօնագիր, որն իրաւունք կտայ նրան աշխատելու եւրոպական պրոֆեսիոնալ թիմերում:
  -   Սպորտ