ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 13-ին Մեքսիկայի
Մորելիա քաղաքում նախատեսուած է շախմատի ամենաբարձր` 21-րդ կարգի,
սուպերմրցաշարի վիճակահանութիւնը: Մրցաշարի առաջին մասը կանցկացուի
փետրուարի 15-23-ին Մորելիայում, իսկ երկրորդը` փետրուարի 28-ից
մարտի 7-ը Իսպանիայի Լինարես քաղաքում: Մրցաշարին կմասնակցեն 8
ուժեղագոյն գրոսմայստերներ` Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան),
Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), Պետեր
Լեկոն (Հունգարիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Լեւոն Արոնեանը
(Հայաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան) եւ Մագնուս Կառլսենը
(Նորվեգիա): Նշենք, որ Լեւոն Արոնեանը Մորելիա-Լինարես մրցաշարի
2006թ.-ի հաղթողն է: