«ՎԱԼԼԵՏԱ»-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ԿԳՐԱՆՑՎԵՆ ՀՖԲ-ՈՒՄ<br />


«ՎԱԼԼԵՏԱ»-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ԿԳՐԱՆՑՎԵՆ ՀՖԲ-ՈՒՄ

  • 12-02-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը փետրուարի 12-ի նիստում որոշել է չառարկել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում «ՎԱԼԼԵՏԱ» ՍՊԸ-ի արժեկտրօնային անուանական պարտատոմսերի գրանցմանը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայութիւնից, Խորհրդի որոշումներով դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող «ԴԷՊԻ ՏՈՒՆ» ՍՊԸ-ին տրամադրվել է «Բիստրայա Պոչտա» վճարահաշվարկային համակարգում եւ «ԻՆՏԵՐԷՔՍՊՐԵՍ» արտասահմանեան վճարահաշվարկային համակարգում մասնակցութեան թույլտվություն, «Յարութ-Յակոբ» ՍՊԸ-ին` գրաւատան կազմակերպման լիցենզիա, հաշուառուել է «Էկումենիկ Եկեղեցական փոխատվական ֆոնդ» ուվկ ՍՊԸ-ի Վարդենիսի ներկայացուցչութիւնը: Խորհրդի որոշմամբ դադարեցուել է «ԱԼԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի բրոքերային գործունէութեան լիցենզիայի գործողութիւնը, դադարած է համարուել «Ամերիա Ինվեստ» ՓԲԸ-ի արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունէութեան լիցենզիան: ՀՀ ԿԲ-ի փետրուարի 12-ի նիստում հաստատուել են «Ներդրումային ընկերութիւնների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշուարկման կարգը, հաշուարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանուած տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգը «Տեղեկատուական տեխնոլոգիաների ռիսկի կառավարման ներքին հսկողութեան նուազագոյն պայմանները»: Լրացումներ են կատարուել «Վարկային կազմակերպութիւնների գործունէութեան կարգաւորումը, վարկային կազմակերպութիւնների գործունէութեան տնտեսական նորմատիվները», փոփոխութիւններ` «Արտարժոյթի առք ու վաճառքի գործառնութիւնների լիցենզավորումը եւ կարգաւորումը» կանոնակարգերում:
  -   Տնտեսութիւն