«ՎԱԼԼԵՏԱ»-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ԿԳՐԱՆՑՎԵՆ ՀՖԲ-ՈՒՄ<br />


«ՎԱԼԼԵՏԱ»-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ԿԳՐԱՆՑՎԵՆ ՀՖԲ-ՈՒՄ

  • 12-02-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 12-ի նիստում որոշել է չառարկել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում «ՎԱԼԼԵՏԱ» ՍՊԸ-ի արժեկտրոնային անվանական պարտատոմսերի գրանցմանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայությունից, Խորհրդի որոշումներով դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող «ԴԵՊԻ ՏՈՒՆ» ՍՊԸ-ին տրամադրվել է «Բիստրայա Պոչտա» վճարահաշվարկային համակարգում եւ «ԻՆՏԵՐԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն, «Հարութ-Հակոբ» ՍՊԸ-ին` գրավատան կազմակերպման լիցենզիա, հաշվառվել է «Էկումենիկ Եկեղեցական փոխատվական ֆոնդ» ՈւՎԿ ՍՊԸ-ի Վարդենիսի ներկայացուցչությունը: Խորհրդի որոշմամբ դադարեցվել է «ԱԼԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության լիցենզիայի գործողությունը, դադարած է համարվել «Ամերիա Ինվեստ» ՓԲԸ-ի արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիան: ՀՀ ԿԲ-ի փետրվարի 12-ի նիստում հաստատվել են «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգը «Տեղեկատվական տեխնոլոգիաների ռիսկի կառավարման ներքին հսկողության նվազագույն պայմանները»: Լրացումներ են կատարվել «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները», փոփոխություններ` «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը եւ կարգավորումը» կանոնակարգերում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play