ԱՐԱՄԵՆ ՃԱՆԱՉՈՒԵՑ 2007Թ. ՏԱՐՈՒԱՅ ԼԱՒԱԳՈՅՆ ԵՐԳԻՉ, ԻՍԿ ԱՐՍԷՆ<br /> ԳՐԻԳՈՐԵԱՆԸ` ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉ<br />


ԱՐԱՄԵՆ ՃԱՆԱՉՈՒԵՑ 2007Թ. ՏԱՐՈՒԱՅ ԼԱՒԱԳՈՅՆ ԵՐԳԻՉ, ԻՍԿ ԱՐՍԷՆ
ԳՐԻԳՈՐԵԱՆԸ` ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉ

  • 11-02-2008 15:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ալ.Սպենդիարեանի անուան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրուարի 10-ին ամփոփուեցին Ազգային երաժշտական հինգերորդ մրցանակաբաշխութեան արդիւնքները: Ժիւրիի անդամների քուէարկութեամբ 2007թ. «Տարուայ լաւագոյն երգիչ» ճանաչուեց Արամեն, «Լաւագոյն ժողովրդական երգիչ»` Արսէն Գրիգորեանը (Մրոն), «Լաւագոյն երգչուհի»` Սիրուշոն, «Լաւագոյն ժողովրդական երգչուհի»` Աննա Մայիլեանը: «Տարուայ հայտնություն» անուանակարգում յաղթող ճանաչուեց Վարդան Բադալեանը, իսկ դասական երաժշտութեան ոլորտում «Տարուայ հայտնություն» դարձաւ Հայաստանի պետական երիտասարդական նուագախումբը` ղեկավար Սերգեյ Սմբատյան: «Տարուայ լաւագոյն ազգագրական համոյթ» անուանակարգում յաղթող ճանաչուեց «Ակունքը», «Լաւագոյն փոփ խումբ»` «Արմենոիդսը», «Լաւագոյն ջազ նախագիծ» անուանակարգում` Հայաստանի պետական ջազ խմբի 10-ամեակին նուիրուած համերգային նախագիծը, «Լաւագոյն դասական նախագիծ»` Կամերային նուագախմբի Արցախում կայացած համերգը: «Տարուայ լաւագոյն ալբոմ» ճանաչուեց Հայկոյի «Խօսքեր չկան» ձայնասկաւառակը, «Լաւագոյն ժողովրդական ալբոմ»` Աննա Մայիլյանի «Էթնովոկալ» ալբոմը: «Լաւագոյն հիթը» անուանակարգում մրցանակը շնորհուեց Սոֆի Մխեյանին «Օրը եւ ներկան» երգի համար: «Տարուայ լաւագոյն տեսահոլովակ» մրցանակին արժանացավ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը` Էմմիի եւ Սուպեր Սաքոյի «Եթէ դու գնաս» երգի համար: Տիգրան Նաղդալեանի անուան մրցանակը շնորհուեց ՀՀ վաստակաւոր արտիստ Հայկոյին` «Մի վախեցիր» ֆիլմի համար գրուած երաժշտութեան համար: Ազգային երաժշտական մրցանակաբաշխութեան յատուկ մրցանակների արժանացան «Շարմ» ընկերութիւնը` Հայոց բանակի կազմաւորման 15-ամեակին նուիրուած համերգի, «Շանթ» հեռուստաընկերությունը` «Ժողովրդական երգիչ» նախագծի, Հայաստանի պետական երիտասարդական նուագախումբը` Բեռլինում ունեցած համերգի, Արմէն Թութունջյանը` «Նոր ալիք» հեռուսատաընկերության «Ջազ թայմ» հաղորդման համար: Ռադիոասպարեզում ունեցած նշանակալի աւանդի համար յատուկ մրցանակը հետմահու շնորհուեց Սեդրակ Դավիդյանին:
  -   Մշակոյթ