ՎԱՐԴԱՆ ԽՈՋԱՅԵԱՆԸ ՃԱՆԱՉՈՒԵՑ «ՄՈՍԿՈՒԱ ՕՓԵՆ»-Ի «Բ» ԽՄԲԻ ՄՐՑԱՇԱՐԻ<br /> ՅԱՂԹՈՂ<br />


ՎԱՐԴԱՆ ԽՈՋԱՅԵԱՆԸ ՃԱՆԱՉՈՒԵՑ «ՄՈՍԿՈՒԱ ՕՓԵՆ»-Ի «Բ» ԽՄԲԻ ՄՐՑԱՇԱՐԻ
ՅԱՂԹՈՂ

  • 11-02-2008 14:08:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՈՒԱ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 10-ին Ռուսաստանի մայրաքաղաքում աւարտուեց «Մոսկուա օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին շուրջ 1200 շախմատիստ-շախմատիստուհիներ: «Ա» խմբի մրցաշարում 9 հնարաւորից 7,5 միաւոր վաստակեց եւ յաղթող ճանաչուեց Արտյոմ Տիմոֆեեւը (Ռուսաստան): Հայաստանի պատուիրակներից լաւագոյնը Կարեն Ասրեանն էր, որը 6 միաւորով բաժանեց 22-44-րդ տեղը: «Բ» խմբում 8,5 միաւորով միանձնեայ յաղթող դարձաւ Վարդան Խոջայեանը: Տիգրան Գասպարեանը վաստակեց 7,5 միաւոր եւ բաժանեց 3-8-րդ տեղը: Կանանց պայքարում Էլինա Դանիելեանը 6,5 միաւորով բաժանեց 6-11-րդ տեղը:
  -   Սպորտ