ՅԱԱՊ ԴԵ ՀՈՈՊ ՍԽԵՖԵՐ. ՆԱՏՕ-Ն ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՄԵԾ<br /> ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐԻ<br />


ՅԱԱՊ ԴԵ ՀՈՈՊ ՍԽԵՖԵՐ. ՆԱՏՕ-Ն ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՄԵԾ
ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐԻ

  • 08-02-2008 17:50:00   |   |  Միջազգային
ՎԻԼՆԻՒՍ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ն պէտք է ապահովի անվտանգութիւնը Կոսովոյում, անկախ նրանից, թէ ինչպէս կլուծուի նրա ճակատագիրը: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, Վիլնիւսում յայտարարել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը: «Կոսովոյին մեծ փոփոխութիւններ են սպասում, եւ մենք պէտք է ուժեղացնենք մեր դիրքերն այնտեղ... ՆԱՏՕ-ն չի ցանկանում հիմնական դեր խաղալ Կոսովոյում, բայց այսօր մենք պէտք է ապահովենք անվտանգութիւնը: Պէտք է պաշտպանենք ե'ւ մեծամասնութեանը, ե'ւ փոքրամասնությանը: Պէտք է ամրացնենք մեր ուժերը Կոսովոյում»,- ասել է նա` աւելացնելով, որ ՆԱՏՕ-ն պարտաւոր է վճռականօրէն գործել բոլոր նրանց դէմ, ովքեր կփորձեն խախտել կայունութիւնն այդ տարածաշրջանում:
  -   Միջազգային