ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՖՐԻԿԵԱՆ ԺԱՆՏԱԽՏԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՍՊԱՆԴԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ<br /> ԽՈԶԵՐԻ ՏԵՐԵՐԻՆ ԿՏՐՈՒԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹԻՒՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՖՐԻԿԵԱՆ ԺԱՆՏԱԽՏԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՍՊԱՆԴԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ
ԽՈԶԵՐԻ ՏԵՐԵՐԻՆ ԿՏՐՈՒԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹԻՒՆ

  • 07-02-2008 22:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութիւնը այս տարի իր պահուստային ֆոնդից 479 մլն 548 հազար դրամ կյատկացնի Գիւղատնտեսութեան նախարարութեանը` հանրապետութիւնում 2007թ.-ին արձանագրուած խոզերի աֆրիկեան ժանտախտ հիւանդութեան հետեւանքով 18800 անկած եւ հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների սեփականատէրերին օժանդակություն ցոյց տալու նպատակով: Նման որոշում կայացուել է կառավարութեան փետրուարի 7-ի նիստում: Ինչպէս նիստից յետոյ նշեց նախարարութեան Սննդի անվտանգութեան եւ անասնաբուծութեան տեսչության պետ Գրիշա Բաղիյանը, կենդանիների մաքուր մսի 1 կգ-ի դիմաց օժանդակության գումարի չափը սահմանուել է 1005 դրամ (մօտ 3,3 ԱՄՆ դոլար): Որոշմամբ յատկացուած միջոցները կտրամադրուեն բանկերի միջոցով: Ի դէեպ, ըստ Գ.Բաղիյանի, հանրապետութիւնում կայ 152 հազար գլուխ խոզ: Գ.Բաղիյանը տեղեկացրեց, որ հարեւան Թուրքիայում վերջերս յայտնաբերուած թչնագրիպի դէպքերի կապակցութեամբ հանրապետութիւնում իրականացւում են համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ, այդ թւում խիստ վերահսկողութիւն է սահմանուել հայ-թուրքական սահմանին:
  -   Տնտեսութիւն