ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՊԱՆԴԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ<br /> ԽՈԶԵՐԻ ՏԵՐԵՐԻՆ ԿՏՐՎԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՊԱՆԴԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ
ԽՈԶԵՐԻ ՏԵՐԵՐԻՆ ԿՏՐՎԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

  • 07-02-2008 22:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարությունը այս տարի իր պահուստային ֆոնդից 479 մլն 548 հազար դրամ կհատկացնի Գյուղատնտեսության նախարարությանը` հանրապետությունում 2007թ.-ին արձանագրված խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության հետեւանքով 18800 անկած եւ հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների սեփականատերերին օժանդակություն ցույց տալու նպատակով: Նման որոշում կայացվել է կառավարության փետրվարի 7-ի նիստում: Ինչպես նիստից հետո նշեց նախարարության Սննդի անվտանգության եւ անասնաբուծության տեսչության պետ Գրիշա Բաղիյանը, կենդանիների մաքուր մսի 1 կգ-ի դիմաց օժանդակության գումարի չափը սահմանվել է 1005 դրամ (մոտ 3,3 ԱՄՆ դոլար): Որոշմամբ հատկացված միջոցները կտրամադրվեն բանկերի միջոցով: Ի դեպ, ըստ Գ.Բաղիյանի, հանրապետությունում կա 152 հազար գլուխ խոզ: Գ.Բաղիյանը տեղեկացրեց, որ հարեւան Թուրքիայում վերջերս հայտնաբերված թչնագրիպի դեպքերի կապակցությամբ հանրապետությունում իրականացվում են համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում խիստ վերահսկողություն է սահմանվել հայ-թուրքական սահմանին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play