108 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿՈՒՄ ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ<br /> ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆԸ<br />


108 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿՈՒՄ ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆԸ

  • 07-02-2008 20:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆլորիդայում 108 տարեկան հասակում վախճանուել է Առաջին համաշխարհային պատերազմի վետերան Հարրի Ռիչարդ Լենդիսը: Այս մասին յայտնում են ամերիկեան լրատվամիջոցները` վկայակոչելով «Associated Press» գործակալութեանը: Հ.Ռ.Լենդիսը 1918թ. զինուորական ծառայութեան էր անցել բանակում եւ Առաջին համաշխարհային պատերազմի ողջ մնացած միայն երկու յայտնի ամերիկացի վետերաններից մէկն էր: Ըստ Վետերանների հարցերով ԱՄՆ նախարարութեան` ամերիկացի միւս վետերանը 107-ամեայ Ֆրենկ Բաքլսն է, ով ապրում է Արեւմտյան Վիրջինիայում: Վաշինգտոն նահանգի Սփոքեյն քաղաքում է ապրում նաեւ պատերազմի վետերան 107-ամեայ Ջոն Բաբքոքը, որը ծառայել է կանադական բանակում: Հ.Ռ.Լենդիսը պատերազմի աւարտին պատրաստւում էր որպէս ԱՄՆ բանակի զորակոչիկ, բայց երբեք չի ուղարկուել արտասահման: Սակայն Վետերանների հարցերով նախարարութիւնը նրան համարում է այն 4,7 մլն մարդկանցից մէկը, ովքեր ծառայում էին Աշխարհամարտի ժամանակ: Հ.Ռ.Լենդիսը գերմանացիների դէմ նորից կռուելու համար դիմել էր 1941թ.` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն 42 տարեկանում մերժում էր ստացել` որպէս մեծ տարիք ունեցող:
  -   Միջազգային