ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ. «ՌԴ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ<br /> ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԱՆՑԵԼ ԵՆ ԼԻԱԿԱՏԱՐ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»<br />


ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ. «ՌԴ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԱՆՑԵԼ ԵՆ ԼԻԱԿԱՏԱՐ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»

  • 06-02-2008 19:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի Դաշնութեան կառավարութեան ղեկավարի հայաստանեան այցի շրջանակներում կայացած «բանակցութիւններն անցել են լիակատար փոխընբռնման պայմաններում»: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի փետրուարի 6-ի նիստում յայտնեց վարչապետ Սերժ Սարգսեանը: Ըստ նրա` նոյն օրը կողմերը ստորագրել են վեց փաստաթուղթ` ի լրումն նախկինում ստորագրուած 170 փաստաթղթի: «Մենք Ռուսաստանի կառավարութեան ղեկավարի այցը դիտարկել ենք որպէս անցեալ տարուայ աշնանը Մոսկուա կատարած իմ այցի շարունակութիւն»,- ասաց վարչապետը` նշելով, որ անհրաժեշտութիւն էր առաջացել ամփոփելու այս ժամանակահատուածում կատարուված աշխատանքի արդիւնքները: Ս.Սարգսեանը նաեւ նշեց, որ երկու երկրների կառավարությունների ղեկվարների համոզմամբ համագործակցութեան 2007թ. արդիւնքները գոհացուցիչ են. հայ-ռուսական ապրանքաշրջանառութեան ծաւալը աճել է աւելի քան 60 տոկոսով եւ հասել 700 մլն ԱՄՆ դոլարի սահմանագծին: «Բայց նշեցինք նաեւ, որ կան բազմաթիւ ռեզերվներ եւ շատ կարճ ժամանակում մենք ուղղակի պարտաւոր ենք այդ նիշը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի»,- յայտնեց Ս.Սարգսեանը: Նրա խօսքերով, «իրոք հնարաւորութիւնները մեծ են», մասնաւորապէս, հաշուի առնելով հայկական երկաթուղին ռուսական երկաթուղուն կոնցեսիոն կառավարման տալու փաստը: Վարչապետի համոզմամբ, դա կնպաստի, որ ՌԴ-ում մեծ պահանջարկ ունեցող հայկական շինանիւթերը մրցունակ լինեն այդ երկրի տարածքում:
  -   Տնտեսութիւն