ԱՐՄԷՆԱԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ԱՐԺԷՔՆԵՐԻ<br /> ՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅ ՎԻՃԱԿԻՆ<br />


ԱՐՄԷՆԱԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ԱՐԺԷՔՆԵՐԻ
ՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅ ՎԻՃԱԿԻՆ

  • 04-02-2008 17:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում մշակոյթային արժէքների պահպանութեան վիճակը համահունչ է երկրի ներկայ վիճակին: Այսպէս բնութագրեց իր պատասխանատւութեան ոլորտը ՀՀ մշակոյթի նախարարութեան մշակոյթային արժէքների պահպանութեան գործակալութեան պետի տեղակալ Արմէնակ Խաչատրեանը փետրուարի 4-ին «Ուրբաթ» ակումբում: Նրա խօսքերով, մշակոյթային արժէքների պահպանութեան խնդիրները «պահպանողական» բնոյթ ունեն: «Տարիներ շարունակ այդ ոլորտի մասնագէտները, որոնք նուիրեալներ են, փորձել են հնարավորինս ապահովել երկրից ժամանակաւոր արտահանուող իւրաքանչիւր արժէքաւոր նմուշի վերադարձը»: Ներկայումս Հայաստանի պետական 67 պահոցներում պահպանւում են 6 մլն շարժական մշակոյթային արժէքներ` նկարներ, քանդակներ, կիրառական արուեստի նմուշներ, լուսանկարներ, գրքեր եւ այլն: Խաչատրեանի գնահատմամբ, 2004 թուականին ընդունուած «Մշակոյթային արժէքների արտահանման եւ ներմուծման մասին» ՀՀ օրէնքը 1994 թ. համեմատ շատ ազատականցված է: Նախկին օրէնքը շատ կոշտ էր, ուներ բազում թերություններ, «խոչընդոտում էր քաղաքացիների գործողութիւններին»: Ներկայումս անհատ քաղաքցիները կարող են երկրից դուրս տանել իրենց պատկանող մինչեւ 50 տարուայ հնութեան ցանկացած արժէք, եթէ այն ստորագրուած է հեղինակի կողմից: Ա.Խաչատրեանը այս ոլորտում առկայ ամենակարեւոր խնդիրը համարեց փորձագէտների եւ փորձագիտական լաբորատորիաների պակասը: «Ներկայումս փորձագիտական քննութիւնը կատարւում է միայն վիզուալ զննման եղանակով»,- ընդգծեց նա: Ա.Խաչատրեանը յայտնեց, որ իր պաշտօնավարման տարիներին չի գրանցուել դէպք երբ ժամանակաւորապէս արտահանուած մշակոյթային արժէքները չվերադարձվեն: Նա տեղեկացրեց, որ Հայաստանից չի կարելի արտահանել 19 շարժական ցուցանմուշ, որոնք ընդգրկուած են յատուկ պահպանուող ցուցանմուշների ցանկում. դրանցից 3-ը գտնւում են Հայաստանի պատմութեան թանգարանում եւ 16` Մատենադրանում:
  -   Մշակոյթ