ԱՒԵԼԻ ՔԱՆ 400 ՄԱՐԴ Է ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՉԻՆԱԿԱՆ<br /> ՊԵԼՄԵՆՆԵՐԻՑ<br />


ԱՒԵԼԻ ՔԱՆ 400 ՄԱՐԴ Է ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՉԻՆԱԿԱՆ
ՊԵԼՄԵՆՆԵՐԻՑ

  • 31-01-2008 20:21:00   |   |  Միջազգային
ՏՈԿԻՈ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայում շեշտակի աւելանում է չինական սառեցրած պելմեններից թունավորման դէպքերը: Վերջին տուեալներով, երկրի տարբեր մասերում 400-ից աւելի մարդ իրենց վատ են զգացել` համտեսելով այդ պելմենները: Սկանդալը սկսուել է չորեքշաբթի, երբ յայտնի է դարձել, որ առնուազն 10 մարդ երկու պրեֆեկտուրաներում հապճեպ հիւանդանոց են տեղափոխուել սուր սննդային թունավորման ախտանշաններով: Լաբորատոր ստուգման արդիւնքում պելմեններում յայտնաբերուել է մետամիդոֆոս թունանյութ: ՉԺՀ-ում այն օգտագործւում է որպէս միջատասպան: Մարդու մօտ այդ քիմիկատը առաջացնում է սրտխառնոց, փորհարինք եւ դողէրոցք: Ճապոնական բոլոր խանութներում շտապ կարգով առգրաււում է չինական արտադրութեան սառեցուած մթերքը: Վտանգաւոր են յայտարարուել աւելի քան 20 անուն ապրանք: Մարդիկ զանգվածաբար յետ են բերում կասկածելի ապարնքը: Բացուել են թեժ հեռախոսագծեր, որոնցով կարելի է տեղեկութիւններ ստանալ թունավոր պելմենների եւ թունավորման ախտանշանների մասին:
  -   Միջազգային