ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՌԱՋԻԿԱՅ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԵՐՆՊԱՏԱԿ Է ՀԱՄԱՐՈՒՄ<br /> ԶՈՒՏ ԾՐԱԳՐԱՒՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹԵԱՆՆ<br /> ԱՆՑՆԵԼԸ<br />


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՌԱՋԻԿԱՅ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԵՐՆՊԱՏԱԿ Է ՀԱՄԱՐՈՒՄ
ԶՈՒՏ ԾՐԱԳՐԱՒՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹԵԱՆՆ
ԱՆՑՆԵԼԸ

  • 31-01-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարեանը յունվարի 31-ին ընդունել է տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար ընկերութիւններից մէկի` ֆրանսիական «ալկատել-Լյուսենտ» ընկերութեան, նախագահ Սերժ Չուրուքին եւ «Նայթ Բրիջ» հոլդինգի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արմէն Սարգսեանին: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, հանդիպմանը զրուցակիցները խօսել են գիտահետազօտական, տնտեսութեան մէջ նորարարական տեխնոլոգիաների ներդրման ծրագրերի, արագ եւ բարձրորակ ինտերնետային կապ ապահովելու բնագաւառում համագործակցութեան վերաբերեալ: Ս.Չուրուքը համառոտակի անդրադարձել է «ալկատել»-ի գործունէութեանը, նշել Հայաստանում որոշակի ծրագրեր սկսելու իրենց ցանկությունն ու պատրաստակամութիւնը: Կարեւորելով փոխշահավետ գործակցութիւնը, Ռ.Քոչարեանն ասել է, որ ՀՀ կառավարութիւնը տեղեկատուական տեխնոլոգիաները յայտարարել է տնտեսութեան գերակայութիւններից մէկը, եւ արդէն իսկ ոլորտում նկատելի ակտիւացում ու առաջընթաց կայ: Նա առաջիկայ տարիների համար գերնպատակ է համարել զուտ ծրագրաւորման աշխատանքից բարձր տեխնոլոգիաների արտադրութեանն անցնելը:
  -   Տնտեսութիւն