ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ 2-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԷՋ ՅԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՈՒԵՑ ՎԵՅԿ ԱՆ<br /> ԶԵԵԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ 2-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԷՋ ՅԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՈՒԵՑ ՎԵՅԿ ԱՆ
ԶԵԵԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 28-01-2008 17:50:00   |   |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 28 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 27-ին Վեյկ ան Զեեում աւարտուեց «Կորուս» անուանումով շախմատի միջազգային փառատոնը: Գլխաւոր մրցաշարում Լեւոն Արոնեանը 13 հնարաւորից վաստակեց 8 միաւոր եւ 2-րդ տարին անընդմէջ յաղթող ճանաչուեց: Նոյնքան միաւորով 2-րդ տեղը գրաւեց աւելի ցածր գործակիցներ ունեղոց Մագնուս Կառլսենը (Նորվեգիա): Եռյակը եզրափակեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան)` 7,5 միաւորով: «Բ» խմբում Սերգեյ Մովսիսեանը (Սլովակիա) 13 հնարաւորից վաստակեց 9,5 միաւոր եւ միանձնեայ ճանաչուեց խմբի յաղթող: Նա իրաւունք ստացաւ յաջորդ տարի առաջին անգամ մասնակցելու գլխաւոր մրցաշարին: Նոյն խմբում Գաբրիէլ Սարգսեանը գրաւեց 12-րդ տեղը:
  -   Սպորտ