ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ «ԳՈՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ<br /> ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԷՆՔՈՒՄ<br />


ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ «ԳՈՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԷՆՔՈՒՄ

  • 25-01-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան յունվարի 25-ի նիստում հաւանութիւն է տրուել «Գոյքի նկատմամբ իրաւունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրէնքում լրացումներ կատարելու վերաբերեալ օրինագծին, որը սահմանուած կարգով կներկայացուի ՀՀ ԱԺ: Որոշման ընդունումը պայմանաւորուած է յիշեալ օրէնքով սահմանուած` կադաստրի տեղեկատուական բանկից տեղեկութիւնների տրամադրման վերաբերեալ դրոյթները ՀՀ փոփոխված սահմանադրութեան դրոյթներին համապատասխան լրացնելու, մարդու անձնական եւ ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկութիւններ պարունակող փաստաթղթերի օգտագործման, այդ թւում` դրանց պատճենների տրամադրման մատչելիության սահմանափակման անհրաժեշտութեամբ: Ինչպէս նիստից յետոյ լրագրողներին յայտնեց ՀՀ Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի նախագահ Մանուկ Վարդանեանը, օրինագծով սահմանւում է, որ անձի գոյքի նկատմամբ իրաւունքների վերաբերեալ տեղեկություն կտրամադրուի միայն տուեալ անձի գրաւոր համաձայնութեան դէպքում, ինչպէս նաեւ նրա կողմից տրուած լիազօրագրի կամ դատավաճռի հիման վրայ:
  -   Տնտեսութիւն