ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ 6<br /> ՄԻԱՒՈՐՈՎ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 2-ՐԴ ՏԵՂԸ<br />


ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ 6
ՄԻԱՒՈՐՈՎ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 2-ՐԴ ՏԵՂԸ

  • 24-01-2008 18:35:00   |   |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 24 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացուող միջազգային մրցաշարի յունվարի 23-ին կայացած 10-րդ փուլում Լեւոն Արոնեանը ոչ-ոքի խաղաց Մայքլ Ադամսի (Անգլիա) հետ: Լ.Արոնեանը 10 հնարաւորից վաստակել է 6 միաւոր եւ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Առաջատարը 6,5 միաւորով Մագնուս Կառլսենն է (Նորվեգիա): 11-րդ փուլում Լ.Արոնեանի մրցակիցը Լիւկ վան Վելլին է (Հոլանդիա): «Բ» մրցաշարում 10 հնարաւորից 8,5 միաւոր ունի եւ միանձնեայ առաջատարն է Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսեանը: Գաբրիէլ Սարգսեանը 3,5 միաւորով 13-րդ տեղում է:
  -   Սպորտ