ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐԵԼ<br /> ՔԻՄԻԱ-ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԼԱՍՏԵՐ<br />


ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐԵԼ
ՔԻՄԻԱ-ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԼԱՍՏԵՐ

  • 23-01-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հանքարդյունաբերության զարգացումը Հայաստանում ստեղծում է նաեւ քիմիայի եւ մեքենաշինութեան ճյուղեր ներդրումների ներգրաւման հնարաւորութիւն: Այս մասին յունվարի 23-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսէս Երիցյանը: «Մասնաւոր հատուածի հետ սկսել ենք քննարկումներն այն մասին, թէ ինչպէս կարող ենք ուղղորդել այդ ներդրումները», - նշեց նախարարը` յաւելելով, որ օտարերկրեայ ներդրողները եւս ունեն ծրագրեր, որոնք վերաբերում են Հայաստանում արդիւնահանուող հանքային ռեսուրսների վերամշակման ցիկլի խորացմանը: Նրա խօսքերով, հանքարդյունաբերության եւ քիմիայի ճիւղերի զարգացումը նախատեսւում է խթանել դրանք մէկ համախմբի (կլաստեր) մէջ դիտարկելով, ինչը կնպաստի ներհանրապետական կոոպերացիայի աճին, տեխնոլոգիական փոխլրացմանը եւ հումքի արդիւնաւէտ օգտագործմանը: Երիցյանը նաեւ կարծիք յայտնեց, որ պէտք է անցում կատարուի խոշոր քիմիայից փոքր քիմիայի, «որպէսզի կարողանանք առաւելագոյն արդիւնք ապահովել, այդ թւում` համաշխարհային շուկաներին ինտեգրման առումով»: Նրա տեղեկացմամբ, հայկական խոշորագոյն քիմիական «Նաիրիտ Գործարան»-ի գործարանի սեփականատեր բրիտանական «Ռայնովիլ» ընկերութիւնը իրականացնում է մեծ ծաւալի նպատակաուղղուած ներդրումներ: «Պէտք է կարողանանք ամբողջ համախումբը ձեւաւորել, որպէսզի կարողանանք դրա հումքի վրայ զարգացնել քիմիական նոր արդիւնաբերութիւն, որը կլինի մրցունակ, տեխնոլոգիական առումով ժամանակակից»,- ասաց Ն.Երիցյանը: 2007թ. նախորդ տարուայ համեմատ հանքարդյունաբերության եւ մետաղագործութեան ճիւղում թողարկվմած արտադրանքի ծավալնն աճել է 6,6%-ով, արտահանումը` 7,1 %-ով: Քիմիական արդիւնաբերութեան արտադրութեան ծաւալներն աճել են 20,4%,-ով, ինչը պայմանաւորուած է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ հզորութիւնների աւելացմամբ եւ Վանաձորի «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ վերագործարկմամբ:
  -   Տնտեսութիւն