ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԵՎ ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ<br /> ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԿԱՊՒՈՒՄ ԵՆ «ԱԼՌՈՍԱ»-Ի ՀԵՏ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԵՎ ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԿԱՊՒՈՒՄ ԵՆ «ԱԼՌՈՍԱ»-Ի ՀԵՏ

  • 23-01-2008 20:48:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ադամանդագործութեան եւ ոսկեգործութեան ոլորտում զարգացման հեռանկարները կապւում են ռուսական «Ալռոսա» ընկերութեան հետ համագործակցութեան հետ: Այս ոլորտում զարգացման շեշտադրումը պէտք է ադամանդագործությունից տեղափոխվի դէպի ոսկեգործութիւն, որտեղ Հայաստանը կունենայ համեմատական առաւելութիւններ: Այս մասին յունվարի 23-ի ասուլիսում յայտնեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսէս Երիցյանը: 2007թ. վերջին Երեւանում «Ալռոսա» ընկերութեան եւ ՀՀ կառավարութեան միջեւ կնքուեց ակնագործութեան եւ ոսկեգործութեան բնագաւառներում համագործակցութեան մասին համաձայնագիր: Այն ենթադրում է ուղիղ պայմանագրերի միջոցով «Ալռոսա»-ի կողմից հումքի մատակարարումը հայկական ընկերութիւններին` այնուհետեւ դրանք «Ալռոսա»-ի ԲԸ յանձնարարութեամբ ռուսական կամ հայկական ոսկերչական ընկերութիւններին վաճառելու համար: Ըստ նախարարութեան կողմից իրականացyող մոնիտորինգի, 2007թ.-ին Հայաստանում թողարկվել է 43,2 մլրդ դրամի (մօտ 126,3 մլն ԱՄՆ դոլար) արտադրանք, ընդ որում իրացուել է 38,4 մլրդ դրամի, արտահանվելն 41,5 մլրդ դրամի արտադրանք: Ճիւղում զբաղուած են մօտ 2000 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 64 հազար դրամ: Ներկայումս մշակւում է ոլորտում բարփոխումների համալիր ծրագիր, որոնց արդիւնքում, : Այն մասնաւորապէս հնարաւոր կլինի ստեղծել «մէկ կանգառի պատուհան» սկզբունքով գործող կազմակերպական կառուցուածք:
  -   Տնտեսութիւն