ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ<br /> ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԿԱՊՎՈՒՄ ԵՆ «ԱԼՌՈՍԱ»-Ի ՀԵՏ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԿԱՊՎՈՒՄ ԵՆ «ԱԼՌՈՍԱ»-Ի ՀԵՏ

  • 23-01-2008 20:48:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում զարգացման հեռանկարները կապվում են ռուսական «Ալռոսա» ընկերության հետ համագործակցության հետ: Այս ոլորտում զարգացման շեշտադրումը պետք է ադամանդագործությունից տեղափոխվի դեպի ոսկեգործություն, որտեղ Հայաստանը կունենա համեմատական առավելություններ: Այս մասին հունվարի 23-ի ասուլիսում հայտնեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը: 2007թ. վերջին Երեւանում «Ալռոսա» ընկերության եւ ՀՀ կառավարության միջեւ կնքվեց ակնագործության եւ ոսկեգործության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր: Այն ենթադրում է ուղիղ պայմանագրերի միջոցով «Ալռոսա»-ի կողմից հումքի մատակարարումը հայկական ընկերություններին` այնուհետեւ դրանք «Ալռոսա»-ի ԲԸ հանձնարարությամբ ռուսական կամ հայկական ոսկերչական ընկերություններին վաճառելու համար: Ըստ նախարարության կողմից իրականացվող մոնիտորինգի, 2007թ.-ին Հայաստանում թողարկվել է 43,2 մլրդ դրամի (մոտ 126,3 մլն ԱՄՆ դոլար) արտադրանք, ընդ որում իրացվել է 38,4 մլրդ դրամի, արտահանվելՆ 41,5 մլրդ դրամի արտադրանք: Ճյուղում զբաղված են մոտ 2000 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 64 հազար դրամ: Ներկայումս մշակվում է ոլորտում բարփոխումների համալիր ծրագիր, որոնց արդյունքում, : Այն մասնավորապես հնարավոր կլինի ստեղծել «մեկ կանգառի պատուհան» սկզբունքով գործող կազմակերպական կառուցվածք:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play