ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ 5<br /> ՄԻԱՒՈՐՈՎ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է<br />


ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ 5
ՄԻԱՒՈՐՈՎ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է

  • 21-01-2008 19:40:00   |   |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 21 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացուող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ փուլում Լեւոն Արոնեանը յաղթեց Թեյմուր Ռաջաբովին (Ադրբեջան), իսկ 8-րդ փուլում ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդեարովի (Ադրբեջան) հետ: 8 փուլից յետոյ 5,5 միաւորով առաջատարը Մագնուս Կառլսենն է (Նորվեգիա): 5-ական միաւորով 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցնում են Լեւոն Արոնեանը եւ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան): Յունվարի 22-ին Լ.Արոնեանը կխաղայ Պաւել Էլյանովի (Ուկրաինա) հետ: «Բ» մրցաշարում Գաբրիէլ Սարգսեանը 8-րդ փուլում պարտուեց Միխայիլ Կրասենկովին (Լեհաստան) եւ 2,5 միաւորով զբաղեցնում է մրցաշարային աղիւսակի 13-րդ հորիզոնականը: Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսեանը յաղթեց Վուտեր Սփուլմանին (Հոլանդիա) եւ Էթիեն Բաքրոյի (Ֆրանսիա) հետ 5-ական միաւորով ընթանում է առջեւում: Մրցաշարում յունվարի 21-ին խաղադադար է յայտարարուած:
  -   Սպորտ